Ստեփանավանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 7-ին Ստեփանավանի համայնքապետարանը (այդ թվում՝ օպերատիվ շտաբը) կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով:
«Տեղատարափ կարկուտի հետևանքով առաջացած վնասների արձանագրման հետ կապված հարցերով կարող եք դիմել համայնքապետարան»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Ստեփանավանում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գլխի և ձեռքերի շրջանում
վնասվածքներ է ստացել գառնարած Արման Գալստյանը: Վերջինս, սակայն, հրաժարվել է շտապօգնության ծառայությունից և բժշկական միջամտությունից:
Նախնական տվյալներով՝ կարկուտի պատճառով սատկել է 6 ոչխար և 60 գառ, կորած է համարվում 4 ձիու քուռակ: