Արդեն երկրորդ օրն է՝ մոտ երկու հազար մարդ ընտրությունների ֆոնին շարունակում է բողոքի ակցիան Սեուլում՝ շրջապատելով հանդբոլի մարզադաշտը, որտեղ գտնվում են ընտրական հանձնաժողովի անդամները:
Yonhap գործակալության տվյալով՝ այդ մարզադաշտում է իրականացվել ընտրատեղամասերի ձայների հաշվարկը: Ցուցարարները պահանջում են անցկացնել կրկնակի ընտրություններ:
Դեպքի վայր է ուղարկվել 400 ոստիկան, ցուցարարների հետ բախումներ չեն եղել։