Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Հանրապետություն» կուսակցության՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին միջնորդությունը:
Հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց՝ ներկայացված հիմնավորումների շրջանակներում բացակայում են դաշինքի ընտրական ցուցակն անվավեր ճանաչելու հիմքերը։ Որոշումը կարող է 3 օրվա ընթացքում բողոքարկվել։