2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի զինվորական կոմիսարիատներում և
bkma.mil.am կայքում մինչև 2026 թվականի հուլիսի 2-ը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Դիմումների քննարկումը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 7-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում:
2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի՝ ըստ մարզաձևերի համալրման ենթակա հաստիքների թիվը.

ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ՝ 14 հաստիք,

ձյուդո, թաեքվոնդո՝ 3 հաստիք,

օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևեր՝ 4 հաստիք,

շախմատ՝ 1 հաստիք,

ֆուտբոլ՝ 8 հաստիք: