Հունիսի 5-ին՝ ժամը 16։17-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ թաղամասի մոտակա սարում ավտոմեքենա է այրվում։
ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Թեղենիս սարի մոտակայքում այրվում է «UAZ» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։10-ին։ Այրվել է ավտոմեքենան՝ մասամբ։