Հունիսի 5-ին ձերբակալվել է Արմեն Աշոտյանը։ Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման վարույթով 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։