Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ուղիղ բանակցությունների չորրորդ փուլի արդյունքներով համաձայնել են հրադադարի: Ըստ Պետքարտուղարության՝ դա կախված է «Հըզբոլլահ»-ի կողմից կրակի լիակատար դադարեցումից: Բացի դրանից՝ շարժման մարտիկները պետք է հեռանան Լիտանի գետից հարավ գտնվող տարածքից: Կողմերը նաև համաձայնել են ստեղծել փորձնական գոտիներ, որոնք կգտնվեն Լիբանանի զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։
Ըստ հաղորդագրության՝ Իսրայելն ու Լիբանանը նաև հաստատել են, որ թշնամական մտադրություններ չունեն միմյանց նկատմամբ, պարտավորվել են շարունակել ուղիղ բանակցությունները՝ համապարփակ համաձայնագրի հասնելու համար:
Հունիսի 1-ին կողմերը պայմանավորվել էին մասնակի հրադադարի շուրջ. Իսրայելը հրաժարվել էր Բեյրութի վրա հարձակումից՝ «Հըզբոլլահ»-ի կողմից հարվածների դադարեցման դիմաց: Այդուհանդերձ, Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցել: