«Մեր ձևով»-ի 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Խուզարկություններն իրականացվում են բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում։