Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությունը՝ պատվիրակության ղեկավար Ֆիլիպ Կուրարի առաջնորդությամբ, հունիսի 4-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել ընտրական համակարգի նախապատրաստական աշխատանքները։