Մայիսի 22-ի գիշերը՝ Ժամը 4․40-ին, մայրաքաղաքի Եղբայրության փողոցի մոտ, գողության և շորթման փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանները ձերբակալել են Արին Բերդի փողոցի բնակիչ 15-ամյա մի պատանու։
Ըստ իրավապահների հիմնավոր տեղեկությունների՝ նա և 17-ամյա մեկ այլ պատանի, մայրաքաղաքի վարչական տարբեր շրջաններում տասնյակ մեքենաներից կատարել էին գողություն և շորթում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչների և ոստիկանների համատեղ աշխատանի արդյունքում հիմնավորվել է նրանց կողմից կատարած շորթման 20 դեպք։
Նախաքննությունը շարունակվում է։