Ռուսաստանը հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ կկիրառի Հայաստանից հունդավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններ նշված մթերքների տարանցման համար: Ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի՝ սահմանափակումներն ուժի մեջ կմնան՝ մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան ալգորիթմի մշակումը:
Հունիսի 2-ից էլ «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման համար: Ռուսաստանն ավելի վաղ արգելել է նաև Հայաստանից ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրերի, ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան