Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին, էներգետիկ, տրանսպորտային և վառելիքային ենթակառուցվածքների օբյեկտներին՝ հայտնել է Դաշնության ՊՆ-ն: «Ի պատասխան Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին Ուկրաինայի հարձակումների, Ռուսաստանի Զինված ուժերը համակցված հարված են հասցրել օբյեկտների, որոնք օգտագործվում են՝ ելնելով Ուկրաինայի զինված ուժերի շահերից։ Հարվածները հասել են թիրախներին»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ միջոցներով Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տուլայի, Ուլյանովսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի և Ազովի ծովի ջրային տարածքում ոչնչացվել է 127 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Տագանրոգի նավահանգստում լցանավ ու վառելիքով լի ջրամբարներ են հրդեհվել: Վնասվել են բնակելի կառույցներ, կան վիրավորներ:
Միջազգային անցուդարձը՝ տեսաշարում։