ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության կարգավորման շրջանակում քննարկում են Իրանի տնտեսության զարգացման համար ներդրումային հիմնադրամ ստեղծելու հարցը, հաղորդում է The New York Times (NYT)-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Երկու դիվանագետ թերթին հայտնել է, որ ԱՄՆ-ն կաջակցի հիմնադրամի ստեղծմանը, եթե կողմերը վերջնական համաձայնության հասնեն, ստորագրվի վերջնական համաձայնագիրը։ Հիմնադրամի գործունեության մանրամասները դեռևս մշակվում են։ Ենթադրվում է, որ առաջարկն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների՝ ավելի վաղ ներկայացրած գաղափարների զարգացում է:
NYT-ի տվյալներով՝ Իրանի ներկայացուցիչներն ավելի վաղ ամերիկյան կողմին առաջարկել էին նաև թույլ տալ ԱՄՆ ընկերություններին, այդ թվում՝ խոշոր նավթային ու էներգետիկ ընկերություններին, մուտք գործել իրանական շուկա՝ ներդրումների և համատեղ նախագծերի համար։
Միևնույն ժամանակ, NYT-ը նշում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև նախնական համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները շարունակվում են, կարող է նաև նախատեսել արտասահմանում իրանական փողի մի մասի ապասառեցում։ Թեհրանը գնահատում է դրանց ծավալը 24 միլիարդ դոլար, որից 20 միլիարդ դոլարը արգելափակված է Մերձավոր Արևելքում։