Հայաստանը պաշտոնապես միանում է արհեստական բանականության գլոբալ ենթակառուցվածք ունեցող երկրներին: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Հունիսի 1-ին հայկական Eleveight AI ընկերությունը կգործարկի աշխարհում եզակի՝ NVIDIA Blackwell B300 չիպերով աշխատող ԱԲ տվյալային կենտրոնը՝ «ԱԲ գործարանը»։
Ծրագրի ներդրումային արժեքը կազմել է 70մլն դոլար: