ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել ԱՊՀ երկրների Անվտանգության մամինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 58-րդ նիստի մասնակիցներին:
Նա նշել է, որ աշխարհում իրադրությունը զգալիորեն բարդացել է, անկայունության նոր օջախներ են ի հայտ եղել, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, ԱՊՀ երկրների սահմանների մերձակայքում:
Պուտինը շեշտել է անվտանգության կառույցների հնարավորությունների օգտագործման կարևորությունը՝ հնարավոր ներքին և արտաքին սպառնալիքներից հուսալի պաշտպանության համար: