Իսրայելի ազգային անվտանգության նախարարին արգելել են մուտք գործել Ֆրանսիայի տարածք: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոն։
Արգելքը կապված է Իտամար Բեն-Գվիրի կողմից տեսանյութի հրապարակման հետ, որում «Սումուդ» գլոբալ նավախմբի ակտիվիստները ծնկաչոք են Գազայի հատվածում, ինչը միջազգային վրդովմունք է առաջացրել:
Ֆրանսիացի նախարարը Եվրամիությանը ևս կոչ է արել սահմանափակումներ մտցնել Բեն-Գվիրի նկատմամբ: