ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ողջունել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը լրացուցիչ 5000 զինվոր Լեհաստան ուղարկելու մասին: Նա միևնույն ժամանակ հավելել է, որ ՆԱՏՕ-ն ընտրել է ավելի ուժեղ Եվրոպա կառուցելու ուղին՝ աստիճանաբար նվազեցնելով կախվածությունը Միացյալ Նահանգներից:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ լրացուցիչ 5000 զինվոր է ուղարկում Լեհաստան՝ այդ որոշումը պայմանավորելով Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ լավ հարաբերություններով։ ԱՄՆ պատերազմի նախարարությունն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ չեղարկում է Լեհաստանում 4000 զինծառայողի պլանավորված տեղակայումը։
Ավելի ուշ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ սա նախատեսված տեղակայման «ժամանակավոր հետաձգում» է, և ԱՄՆ-ն կշարունակի ապահովել Լեհաստանում իր ուժեղ ռազմական ներկայությունը։