ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքը՝ 108,1 միլիոն դոլար արժողությամբ։
Ըստ հաղորդագրության՝ առաջարկվող վաճառքը կնպաստի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակների իրականացմանը, կբարելավի Ուկրաինայի կարողությունը՝ հակազդելու ներկա և ապագա սպառնալիքներին:
Պետքարտուղարությունը շեշտում է, որ այս սարքավորման առաջարկվող վաճառքը չի փոխի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը և որևէ վատ ազդեցություն չի ունենա ԱՄՆ պաշտպանական պատրաստության վրա: