ԵԱՏՄ-ում ՀՀ կարգավիճակի հարցը ԵԱՏՄ կարգավորումներով կարող է քննարկել միայն Հայաստանը, այսինքն՝ անդամ երկիրը, որը կարող է դուրս գալ: Ուրիշ պրոցեդուրա չկա: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայտարարվել է, որ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության հարցը պետք է քննարկվի առաջիկա ԵԱՏՄ նիստին:
«Բայց ցանկացած հարց կարող ենք քննարկել, և ենթադրում եմ, որ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել, և մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք»,- ասաց նա: