Եվրոպական միությունը ոչ մի պարագայում չի վերադառնա Ռուսաստանից նավթի և գազի գնումներին՝ չնայած Իրանի շուրջ պատերազմի պատճառով էներգակիրների գների աճին, նաև չի մեղմացնի Մոսկվայի դեմ պատժամիջոցները, ինչպես դա արել են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան՝ հայտարարել է ԵՄ տնտեսության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն դիվերսիֆիկացրել է իր աղբյուրները. խողովակաշարային գազի հիմնական աղբյուրն այժմ Նորվեգիան է, հեղուկացված բնական գազի աղբյուրը՝ ԱՄՆ-ն:
«Ընդունվել է ռազմավարական որոշում՝ լիովին հրաժարվել ռուսական նավթից և գազից, և մենք կհետևենք դրան»,- ասել է Դոմբրովսկիսը։