Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Իրանի պատերազմի հետևանքներն անվանել է «տնտեսական ցունամի»:
«Այս ցնցող ալիքի պատճառած ավերածությունների մասշտաբները, որոնք աշխարհը հարվածել են ցունամիի նման, դեռևս անհնար է ճշգրիտ գնահատել։ Մի խումբ վայրի կապիտալիստներ, որոնք կառավարում են տաք փողերը, բառացիորեն կտորներ են պոկում միլիարդավոր մարդկանց բերանից՝ շահույթ ստանալով և բազմապատկելով իրենց հարստությունը»,- հայտարարել Է Թուրքիայի նախագահը:
Միևնույն ժամանակ Էրդողանը հավաստիացրել է, որ Թուրքիան կարող է բարեհաջող հաղթահարել ճգնաժամը, իսկ երբ այն ավարտվի, «կշարունակի իր ուղին ավելի ուժեղ, քան նախկինում»: