Այն, որ նախընտրական շրջանում քաղաքական ուժերի խոստումները կարող են շատ երևակայական լինել, երբեմն՝ անիրական, արդեն զարմանալի չէ, սակայն այս օրերին որոշ գործիչներ փորձում են երևակայական անցյալ ստեղծել:
Մի քանի օր առաջ իր կողմնակիցների հետ հանդիպմանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ուշագրավ հայտարարություններ է արել, ասել, որ իր իշխանության ընթացքում ուժայինները ցրել են ընդամենը մեկ հանրահավաք, որի ընթացքում վիրավորվել է մեկ մարդ, որը նույնիսկ հիվանդանոցի կարիք չի ունեցել:
Նախկին նախագահն անդրադարձել է նաև խոսքի ազատությանն ուղղված ճնշումներին և նկատել, որ 10 տարվա ընթացքում սպանվել է ընդամենը մեկ լրագրող, որն իր կողմնակիցն էր:
Նախկին նախագահը լռել է իր իշխանության հատկապես երկրորդ շրջանում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ ուժայինների բիրտ ուժի կիրառման, մամուլի ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքի և Ա1+ հեռուստաընկերության եթերազրկման մասին։
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան