Մարզերում անշարժ գույքի շուկայական արժեքը վերջին շրջանում աճում է շատ ավելի արագ, քան Երևանում: Հատկապես տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից սա դրական են գնահատում բոլոր շահագրգիռ շրջանակները՝ Կադաստրի կոմիտեի պատասխանատուներ, Ազգային ժողովի պատգամավորներ և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Մասնագիտական գնահատմամբ՝ մարզային անշարժ գույքի թանկացումը դեռ կշարունակվի:
Իսկ ի՞նչ գործոններ են նպաստել մարզային անշարժ գույքի արժևորմանը:
Ըստ մասնագետների՝ դրանք մի քանիսն են: Նշվում է, որ Երևանում անշարժ գույքի չափազանց բարձր գինը շատերին հարկադրում է գույք փնտրել մարզերում՝ այդպիսով նպաստելով պահանջարկին:
Նպաստող գործոն են համարվում նաև զբոսաշրջության աճը և խաղաղությունը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան