Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Հաագայում հանդիպել է Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի և Թագուհի Մաքսիմայի, ինչպես նաև հոլանդական բիզնեսի մի շարք ներկայացուցիչների հետ:
Նախատեսվում է նաև հանդիպում նրա նիդերլանդացի գործընկեր Ռոբ Յետենի հետ՝ քննարկելու պաշտպանության, անվտանգության, նորարարության և էներգետիկայի հարցերը:
Եվրոպական ուղևորության ընթացքում Հնդկաստանի վարչապետը կայցելի նաև Շվեդիա, Նորվեգիա և Իտալիա, որտեղ հանդիպումներ կունենա մի շարք առանցքային առաջնորդների, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: