Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովը 2026 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:
Առաքելության ներկայացուցիչներ Ելենա Երեմենկոն և Ռոման Ամբուցևը և ԱՊՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը մայիսի 13-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Պատվիրակներին ողջունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ներկայացրել օրենսդրական կարգավորումները։ Անդրադարձ է կատարվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների իրավունքներին և պարտականություններին։