ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը խստորեն քննադատել է Պակիստանին և կոչ է արել դադարեցնել նրա միջնորդությունը ԱՄՆ-Իրան բանակցություններում:
Նա նշել է, որ ինքը խիստ հիասթափված է Պակիստանից, որը, հավանաբար, իր տարածքում պահում է իրանական ռազմական ինքնաթիռների մի մասը:
«Ես բոլորովին չեմ վստահում Իսլամաբադին: Եթե նրանք իրականում իրանական ինքնաթիռներ են տեղակայել Պակիստանի բազաներում՝ իրանական ռազմական օբյեկտները պաշտպանելու համար, դա հուշում է, որ մենք, ամենայն հավանականությամբ, պետք է փնտրենք մեկ ուրիշ միջնորդ: Զարմանալի չէ, որ այս անիծյալ նախաձեռնությունը տեղից չի շարժվում»,- ասել է Գրեհեմը Սենատի լսումների ժամանակ:
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին էլ հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է Պակիստանին համարել պաշտոնական միջնորդ Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման բանակցություններում։