Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել իր, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։
Տեսանյութին կից՝ վարչապետը գրել է․ «Քայլում ենք, քայլում ենք, քայլում»։
Նրանք շրջել են գիշերային Երևանում, հանդիպել, զրուցել և լուսանկարվել քաղաքացիների հետ։