Եվրոպական քաղաքական համայնքի այս գագաթնաժողովը լավ հնարավորություն է բոլորի առջև ծառացած մարտահրավերներին անդրադառնալու համար, Երևանում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը: Մարտահրավերներին անդրադարձել են Կիպրոսի նախագահը, որը կարևորել է եվրոպական հավաքական դիմակայունությունը, իսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ Եվրոպան խոցելի է հատկապես իր էներգետիկ կախվածությամբ և անվտանգության նոր մարտահրավերներով, որոնց չեզոքացման համար արդեն ձեռնարկվում են քայլեր:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի տեսանյութում։