Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչը վերահաստատել է, որ Բրյուսելը պատրաստակամ է աջակցել Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում: Կայա Կալասի ձևակերպմամբ՝ տարածաշրջանային կայունությունը բխում է Եվրոպայի շահից: