Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ Բաքուն բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Հիքմեթ Հաջիևը հավելել է, որ Հայաստան ադրբեջանական պատվիրակության այցն էլ պատմական իրադարձություն էր: Նա նաև նշել է, որ տարածաշրջանում ձևավորվում է նոր ստատուս քվո՝ հիմնված օրինականության, լեգիտիմության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա։
Տարածաշրջանային զարգացումները քննարկել են նաև Ադրբեջանի արտգործնախարարը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները: Անդրադարձ է եղել տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ գործադրվող ջանքերին: Նաև Ջեյհուն Բայրամովը Կարմիր խաչի պատվիրակությանը տեղեկացրել է Ադրբեջան-Հայաստան խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Կողմերն ընդգծել են Ադրբեջանի և Կարմիր խաչի միջև երկարաժամկետ և փոխվստահելի գործակցության, ինչպես նաև մշտական շփումների կարևորությունը: Քննարկվել են տարածաշրջանում ԿԽՄԿ հումանիտար նախաձեռնությունները:
Մանրամասները՝ տեսաշարում։