Դատարանում է Արտաշատի նախկին ղեկավարի և համայնքապետարանի նախկին աշխատակիցների գործը, որոնք մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելուն օժանդակելու համար:
Ընդհանուր հաշվով մեղադրյալները 8-ն են: Նախաքննության ընթացքում Հակակոռուպցիոն դատարանը գույքի արգելք է կիրառել Արտաշատի նախկին ղեկավարին համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողի նկատմամբ:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։