Աշխատանքի և աշխատողների համերաշխության միջազգային օրվա առիթով Երևանի Ամիրյան փողոցով տոնական քայլերթ և Հանրապետության հրապարակում համերգ է անցկացվել, որին մասնակցել է նաև վարչապետը: Նիկոլ Փաշինյանը շփվել է իրենց բրենդը ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչների և շքերթին մասնակցող քաղաքացիների հետ, շնորհավորել բոլորին իրենց աշխատանքի համար:
«Նախաձեռնությունը լավն է»,- արձանագրել է երկրի ղեկավարն ու խոստացել քննարկել այն շարունակական դարձնելու, բոլոր ընկերություններին իրենց աշխատանքի արդյունքը ներկայացնելու հնարավորություն տալու հարցը: «Պետք է օրն աշխատանքի տոն լինի Երևանում և հանրապետության մնացած հատվածներում»,- նշել է նա:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։