2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանում ստեղծվել է շուրջ 280 հազար աշխատատեղ։ Նշել է վարչապետը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա շնորհավորական ուղերձում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը և տուրքերը վճարող բոլոր մարդկանց: Պետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը ծաղկում է ապրում, և սա աշխատանքի շնորհիվ է: «Մենք պլանավորում ենք առաջիկա տարիներին շարունակել այս ընթացքը, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նորանոր հնարավորություններ է բացում՝ ներդրումների, գործարարության, տնտեսական գործունեության և կրթության համար»,- գրել է Փաշինյանը: Մայիսմեկյան ուղերձներ են հղել նաև Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան