Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջազգային ծայրահեղական խմբավորումների ակտիվացմանը զուգահեռ՝ ահաբեկչական մեթոդների է դիմում նաև Կիևը: «Թշնամին անկարող է կանգնեցնել մեր զորքերի առաջխաղացումը շփման գծի երկայնքով և ամեն օր տարածքներ է կորցնում։ Այդ պատճառով էլ հույսը դնում են ահաբեկչության վրա։ Բայց դա ոչինչ չի փոխի»,- շեշտել է Կրեմլի ղեկավարը:
Միևնույն ժամանակ, նա ընդունել է, որ սպառնալիքներ կան, մասնավորապես՝ ԱԹՍ-ների հետ կապված: Ռուսաստանի նախագահը մեկնաբանել է Տուապսեի նավթային օբյեկտներին ուկրաինական հարվածները, որոնց հետևանքով տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել: «Այս իրավիճակը կարող է բնապահպանական լուրջ հետևանքներ ունենալ։ Սակայն նահանգապետն ինձ հայտնեց, որ լուրջ սպառնալիքներ չկան»,- հավելել է Պուտինը:
Նա խոսել է աշնանը նախատեսված Պետդումայի ընտրություններից: Վլադիմիր Պուտինը ընդգծել է Ռուսաստանի վերահսկողության տակ անցած ուկրաինական տարածքներում ընտրությունների անվտանգությունն ապահովելու կարևորությունը:
Մանրամասները՝ տեսաշարում: