Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի մայիսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Երևանի ստորաբաժանումն աշխատանքը կիրականացնի հեռավար ձևաչափով։ Այդ մասին ասված է ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ աշխատանքները կազմակերպվելու են սովորական աշխատանքային ռեժիմով, սակայն դիմում-բողոքները կընդունվեն միայն առցանց՝
[email protected] էլեկտրոնային հասցեով։
Շուրջօրյա կգործի թեժ գծի 096 116 100 հեռախոսահամարը, որով ևս կարող եք դիմել Պաշտպանին։
Մարզային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն բնականոն ռեժիմով»,- նշված է գրառման մեջ։