Մասնավորապես՝
-
36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
12 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
11 դեպք՝ խարդախության,
-
8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
6 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթեր կեղծելու,
-
3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
-
2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, սառը զենք կրելու։
-
Բացահայտվել են բնակարանային գողության, կավատության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, ինքնիրավչության, ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու, կեղծ ակցիզային դրոշմանիշեր պատրաստելու, ձերբակալվածների կամ կալանավորվածների պահման վայրում կամ քրեակատարողական հիմնարկում կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պահելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
2-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության,
-
1-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, կողոպուտի, շորթման։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներակայցել՝ 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 2 մարդ մահացել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։