ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Պետական եկամուտների կոմիտեում հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ նախագահի Ֆեյսբուքի էջից:
«ՎԶԵԲ-ի հետ շարունակական համագործակցությունն ու ակտիվ երկխոսությունը հաստատում են մեր միջև ձևավորված կայուն և արդյունավետ գործընկերությունը:
Հանդիպմանը քննարկել ենք ընթացիկ ծրագրերը, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացումը, Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնների նախագծերը, սահմանային անցակետերի սարքավորումների արդիականացման ծրագիրը, ինչպես նաև ժամանակակից մաքսային լաբորատորիայի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները»,- նշված է գրառման մեջ։