Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված քննարկմանը ներկա է եղել նաև վարչապետը: Արձանագրվել է, որ գիտության ֆինանսավորումը եռապատկվել է, աշխատավարձերը բարձրացել մինչև 300 տոկոս։ Դիտարկմանը, որ կառավարությունն աջակցում է գիտությանը՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է. «Մենք գիտությանը չենք աջակցում, գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է, և դա ունի շատ կոնկրետ և շոշափելի պատճառ»:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան