Փոքր կղզի զարգացող երկրների (SIDS) միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը, Պալաուի մշտական ներկայացուցչության (AOSIS-ի նախագահող), Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների բարձր ներկայացուցչի գրասենյակի, ՄԱԶԾ, ՄԱԿ շրջակա միջավայրի ծրագրի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ, կազմակերպեց կլոր սեղան քննարկում՝ «Դիմակայունություն, կենսաբազմազանություն և գործընկերություններ. SIDS-ը COP17-ի ճանապարհին» խորագրով, հայտնում են ներկայացուցչությունից։
Հայաստանի նախաձեռնությամբ՝ ապրիլի 25-ը Փոքր կղզի զարգացող երկրների (SIDS) միջազգային հռչակելու UNESCO գլխավոր համաժողովի կողմից ընդունված որոշումից հետո այս միջոցառումը օրվա առաջին նշանավորումն էր Նյու Յորքում։
Միջոցառումը համախմբեց փոքր կղզի զարգացող երկրների, գործընկեր երկրների, ՄԱԿ համակարգի կառույցների և այլ շահագրգիռ կողմերի՝ ընդգծելու փոքր կղզի զարգացող պետությունների առանձնահատուկ մարտահրավերներն ու ներդրումը, մասնավորապես՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի դեմ պայքարի և օվկիանոսի կայունության գործում։ Քննարկումները կենտրոնացած էին դիմակայունության ամրապնդման, ֆինանսավորման հասանելիության բարելավման, բնական լուծումների խթանման և գործընկերությունների զարգացման վրա՝ Kunming–Montreal Global Biodiversity Framework-ի իրականացման աջակցման նպատակով։
Մասնակիցները շեշտեցին SIDS առաջնահերթությունների լիարժեք արտացոլման կարևորությունը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական փուլում, ներառյալ՝ կենսաբազմազանության ֆինանսավորման և իրականացման ուղղությամբ կոնկրետ, գործողությունների վրա հիմնված մոտեցումների միջոցով։ Կլոր սեղան սեղան քննարկմանը նաև ընդգծվեց գլոբալ համերաշխության և համակարգված ջանքերի շարունակական անհրաժեշտությունը՝ SIDS երկրների կառուցվածքային խոցելիությունների հաղթահարման համար, միաժամանակ ճանաչելով նրանց դերը կայուն և կլիմակայուն զարգացման ուղիների առաջմղման գործում։