Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Իսակովի պողոտայի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Ապրիլի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16։00-ն, կդադարեցվի նաև Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 27 բազմաբնակարան շենքի 1-ից 10-րդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։