Ճամբարակ-Բերդ «սարի ճանապարհը» դարձել է հոյակապ մայրուղի:
«Անկախությունից ի վեր այն երբևէ չի բարեկարգվել»,- Տավուշ ուղևորվելու ճանապարհին արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիմնանորոգված 40 կմ ճանապարհը առնվազն մեկ ժամով կրճատել է Երևանից Բերդ հասնելը: Առաջին անգամ ասֆալտապատվել է Չինչինի 9,8 կմ երկարությամբ ճանապարհը, խոստումը վարչապետը 2021-ին էր տվել:
Պետության ղեկավարի գնահատմամբ՝ Թթուջուր-Նավուր-Գանձաքար-Իծաքար ճանապարհը նշանակությամբ մոտ է Հյուսիս-հարավին:
«Սեպտեմբերին ասֆալտապատ ճանապարհ կունենա նաև Նավուրը»,- նշել է պետության ղեկավարը:
Այս ճանապարհներին հասանելի կդառնա նաև ինտերնետ կապը:
Սահմանամերձ Սարիգյուղ-Կիրանց, Ոսկեպար-Բաղանիս ճանապարհներին պետության ղեկավարը արձանագրել է՝ սա է իրական Հայաստանը՝ խաղաղ, անվտանգ, զարգացող ու հանգիստ:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան