Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հունաստանի նկատմամբ Թուրքիայի կողմից սպառնալիքի դեպքում Ֆրանսիան կաջակցի Աթենքին։
Մակրոնն ընդգծել է, որ Փարիզը հետևողականորեն հանդես է գալիս դաշնակիցների ինքնիշխանության պաշտպանության օգտին և հիշեցրել Կիպրոսի հարցում Ֆրանսիայի դիրքորոշման մասին:
Նա նաև նշել է, որ կրիտիկական պահերին որոշումները կկայացվեն՝ առանց վարանելու: