Ապրիլի 21-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և նորաստեղծ Հայ-սերբական ժառանգության «ԱՆԻ» միության անդամները ծաղիկներ զետեղեցին Նովի Սադի կենտրոնում տեղադրված հայկական խաչքարին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Արարողությանը ներկա գտնվեցին նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը և հավաքաքկանի անդամները, որոնք Նովի Սադում մասնակցում են Սամբոյի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությանը:
ՀՀ դեսպանը այցելեց հայ մարզիկներին, մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ և նվաճումներ: