Ապրիլի 24-ին` ժամը 16։49-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չկալով գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում, հայտնում են փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։19-ին, մարվել՝ 19:12-ին։ Այրվել են տան տանիքը և առաստաղը (մոտ 240 քմ) և տան մոտ 160 քմ հատված։