Լրահոսից իմանում եմ, որ կալուգացի օլիգարխը ասել է, թե մեր լավագույն հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտում: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց ես լավ չեմ հասկանում՝ ինչո՞ւ է, օրինակ, ատեստավորում անցած և այսօր դասասենյակ մտած ուսուցիչը դուրս մնում մեր լավագույն հայրենակիցների ցանկից, կամ նույն կերպ ատեստավորում անցած և սահմանը պահող մեր զինվորը ինչո՞ւ է դուրս մնում լավագույն հայրենակիցների ցանկից, կամ այն ընտանիքները, որոնց զավակները անշահախնդիր կերպով իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի ինչո՞ւ են դուրս մնում լավագույն հայրենակիցների ցանկից, կամ, օրինակ, այն բժիշկը, որ այսօր առողջության ապահովագրության համակարգի շահառու է, վիրահատել և նրա կյանքը փրկել, ինչո՞ւ է դուրս մնում մեր լավագույն հայրենակիցների շարքից, և այսպես շարունակ, էլի ու էլի մեր բազմաթիվ լավագույն հայրենակիցներ ինչո՞ւ են դուրս մնում լավագույն հայրենակիցների շարքից»,- նշել է Փաշինյանը:
«Կալուգացի օլիգարխի գնահատմամբ՝ մեր մյուս հայրենակիցները վատագո՞ւյնն են»,- տեսանյութին կից գրել է վարչապետը: