Նոր լրահոսն եմ թերթում, մեկ էլ տեսնեմ՝ կալուգացի օլիգարխն ասել է, որ ինքը երաշխավորում է խաղաղությունը: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փաստորեն, որ այսքան ասում են՝ «խաղաղության երաշխավոր», իրենք իրենց նկատի ունեին, բայց իրենք նույնիսկ հոսանքի մատակարարումը չեն կարողացել երաշխավորել. խաղաղությունը ո՞նց են երաշխավորելու, խաղաղությունը հո հոսանքի «շյոտչիկ» չի՞, որ ոնց ուզենաս՝ պտտես»,- նշել է Փաշինյանը: