ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Կարինե Աբովյանին պատկանող ալրային հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք․ Վանաձոր): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
-
արտադրական շինությունների այն մասերում, որտեղ արտադրվում է սննդամթերք, պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,
-
առաստաղին եղել են անցանկալի բորբոսների հետքեր և մասնիկների թափվելու վտանգ,
-
սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը՝ սեղանը, եղել է անհարթ, ունեցել է ճեղքեր, որոնք հեշտությամբ մաքրելու և ախտահանելու խոչընդոտներ են։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։