ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 21-22-ը:
Բացահայտվել է 149 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
58 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,
-
6 դեպք՝ հոգեկան ներգործության,
-
5-ական դեպք՝ խարդախության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
-
4 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
-
3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
-
2-ական դեպք՝ բնակարանային գողության, գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու։
Բացահայտվել են շորթման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սառը զենք կրելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ մատնության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
1 դեպք՝ գույքին տիրանալու։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։