Ապրիլի 22-ին` ժամը 11:38-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհին նկատվել է ձորն ընկած ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին Lada մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվել ձորը. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին:
Փրկարարները դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: