Վարչապետն այսօր շարունակել է Ֆեյսբուքի ուղիղ եթերում ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը:
Նշվում է, որ համախառն ներքին արդյունքի միջինում տարեկան առնվազն 6 տոկոսի աճ է պլանավորվում: Կենսաթոշակները մշտապես ինդեքսավորվելու են այնպես, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից:
««Սյունիք» օդանավակայանը վերակազմավորվելու է որպես միջազգային օդանավակայան, իսկ «Զվարթնոց» օդանավակայանի 2-րդ տերմինալը կառուցվելու է մինչև 2033 թվականը՝ տարեկան ուղևորահոսքի թողունակության ավելացմամբ: Ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու գործընթացը կշարունակվի»,- նշել է վարչապետը:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում։